ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Բարեգործական ռոմանտիկ ցերեկույթ` ծերանոցի սիրահար զույգերին

Բարեգործական ռոմանտիկ ցերեկույթ` ծերանոցի սիրահար զույգերին
09.02.2016 | 19:26

«Ջամբո» էկզոտիկ պարկը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ յուրահատուկ նվեր կմատուցի Երևանի N1 տուն-ինտերնատի սիրահար զույգերին՝ փետրվարի 14-ին՝ ժամը 14:00-17:00-ին, իր հարկի ներքո հյուրընկալելով ծերանոցում բնակվող 20-25 զույգերի: «Սերը տարիք չի հարցնում» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառման գաղափարը պատկանում է «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր-տնօրեն Արտյոմ Վարդանյանին, ով որոշել է գեղեցիկ մեկ օր պարգևել ծերանոցում բնակվող այն տարեցներին, ովքեր այդ տարիքում ևս չեն դադարում սիրել` հանդիպում են, զույգեր կազմում, երբեմն՝ ամուսնանում: Մտահղացման հիմքում ընկած է նաև այն գաղափարը, որ մեծահասակներն ամենաշատն ունեն ուշադրության և ջերմ վերաբերմունքի կարիք: Բարեգործական միջոցառման կազմակերպիչները չեն շրջանցելու նաև հայկական Տեառնընդառաջի տոնը, որը Հայ առաքելական եկեղեցին նշում է փետրվարի 13-ին. միջոցառման մեկնարկը տրվելու է կրակ վառելով, այնուհետև արդեն դահլիճում հին երևանյան երգերի ներքո ճաշկերույթ է լինելու՝ ռոմանտիկ ցերեկույթ: Ներկա են լինելու հայտնի երգիչ Արմեն Դարբինյանը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Նաև գրամաֆոնով Աստոր Պիացոլլայի երաժշտությունն է հնչելու զույգերի համար, լինելու է պարի մրցույթ, որում լավագույնն իրենց դրսևորած զույգերը ստանալու են մրցանակներ: Միջոցառման իրականացմանն աջակցում են «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» գինիների գործարանը՝ հանձին գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյանի, և «VT-dent» ատամնաբուժական կլինիկան` հանձին տնօրեն Վահագն Համբարձումյանի:

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ